Ժեֆը սկսել է զբաղվել ֆուտբոլով 6 տարեկանից։ 2010-2015 թվականների ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել «Լենս» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։
2015 թվականի ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվել է անգլիական «Արսենալ»։ Թիմը նրա համար վճարել է 1․75 միլիոն ֆունտ[2]։ Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է 2016 թվականի հունվարի 9-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Սանդերլենդ»-ի դեմ խաղում։ Նա 81-րդ րոպեին փոխարինել է Խոել Քեմփբելին, իսկ հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ լոնդոնցիների հաղթանակով[3]։